211652_close_icon
views-count6386 դիտում article-date 10:15 12-08-2015

Խելահեղ գիշեր Թբիլիսիում. տեսանյութ

Թբիլիսիում կայացած ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթի հանդիպումը` «Բարսելոնայի» և «Սևիլյայի» միջև, դարձավ ֆուտբոլի պատմության ամենադրամատիկ ու անհավատալի սյուժե ունեցող մրցավեճերից մեկը: Այս հանդիպումը իսկական տոն էր, որ մարզաշխարհին նվիրեցին երկու թիմերը: Չափազանց բախտավոր գտնվեցին վրացիները. հերիք չէ, Սուպերգավաթի հանդիպում ստացան, դեռ այդ հանդիպմանը Թբիլիսի ժամանեց «Բարսելոնան» ու այդքանից հետո նման ֆանտաստիկ հանդիպման ականատես դարձան: Դեռ երբևիցե Սուպերգավաթի համար հանդիպումներում 9 գոլ չէր գրանցվել: Երբևիցե թիմերից մեկը չէր հավասարեցրել հաշիվը` ընթացքում պարտվելով 3 գնդակի տարբերությամբ: Երբեք չէր եղել, որ հանդիպման 16-րդ րոպեին թիմերը արդեն 3 գնդակ խփեին, և 3-ն էլ տուգանային հարվածներով: Նույնիսկ դժվար է հիշել, թե երբ է «Բարսելոնան» բաց թողել երեք գնդակի առավելությունը: Կատալոնացիները 1-ին խաղակեսից հետո 3:1 հաշվով հաղթում էին «Սևիլյային», 52-րոպեից` 4:1: Ամեն ինչ գնում էր այնպես, ինչպես հաճախ է լինում: Իսկ հետո տեղի ունեցավ հրաշքը. սևիլյացիները ընդամենը 24 րոպեում հավասարեցրին հաշիվը: Եվ դեռ կարող էին հաշվի մեջ առաջ անցնել: Սակայն խաղի հիմնական ժամանակն այդպես էլ ավարտվեց` 4:4: Միայն հանդիպման լրացուցիչ ժամանակում կատալոնացիների հարձակվող Պեդրոն կարողացավ 5-րդ և հաղթական գնդակը` 5:4: Այսպիսով, «Բարսելոնան» 5-րդ անգամ նվաճեց Եվրոպայի սուպերգավաթը և այդ ցուցանիշով հավասարվեց «Միլանին»: Եվրոպայի Սուպերգավաթ «Բարսելոնա» - «Սևիլիա»՝ 5:4 (լրացուցիչ ժամանակ՝ 1:0) Գոլերը` Մեսի, 7, 15, Ռաֆինյա, 44, Սուարես, 52, Պեդրո, 115 – Բանեգա, 3, Ռեյես, 57, Գամեյրո, 72, 11մ, Կոնոպլյանկա, 81
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր