Խելահեղ գիշեր. Քիմ Քարդաշյանը՝ Կարապի լճում Քանյե Ուեսթի համերգի և լճի մեջ ցատկելու մասին. տեսանյութ
«Ինչ խելահեղ գիշեր. Քանյեն արթնացնում է ինձ և ասում, որ անվճար համերգ է տալու Երևանում, Հայաստանում: Ես հագնում եմ բաճկոնս և մենք դուրս ենք գալիս: Հազարավոր մարդիկ էին այնտեղ: Քանյեն ցատկեց ջուրը, որպեսզի ավելի մոտ լինի լճի մյուս կողմում կանգնած մարդկանց և ջուրը ցատկեցին նաև բազմաթիվ մարդիկ:
Մի քիչ անհանգիստ էի, բայց դա շատ հուզիչ ու խելահեղ գիշեր էր: Շատ ուրախ եմ, որ վերջին գիշերը Հայաստանում կարողացա բոլորի հետ լավ ժամանակ անցկացնել»,-ֆեյսբուքյան [url=https://www.facebook.com/KimKardashian?fref=ts]էջում [/url]գրառել է Քիմ Քարդաշյանը և տեղադրել Քանյե Ուեսթի լուսանկարը՝ կանգնած Կարապի լճի մեջ: