211652_close_icon
views-count66810 դիտում article-date 09:39 12-08-2015

Միջին տարիքի սափրագլուխ տղամարդը ասում էր. «Մեքենան իմն է, տվել եմ դատավորին` յոլա էթա». ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Տարիներ առաջ Ազգային ժողովի ամբիոնից այն ժամանակվա ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը ելույթ ունենալով` հայտարարեց` մասնավորապես ասելով. «Գաղտնիք չէ, որ Հայաստանում մեծ թվով պաշտոնյաներ իրենց անշարժ ու շարժական գույքը գրանցում են զոքանչի, աներոջ, քեռակնոջ և այլ մարկանց անուններով, կարծելով, թե այդ ձևով կխուսափեն այն բանից, որ հանրությունը չի իմանա նրանց ունեցվածքի իրական չափը»: Երեկ` օգոստոսի 11-ին, [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը տեղեկություն էր հրապարակել, որ Երևանի Կենտրոն Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գագիկ Պողոսյանը ՀՀ կապի և տրանսպորտի նախարարության որոշ չինովնիկների անբարեխիղճ աշխատանքի արդյունքում Գեղարքունիքի մարզում ճանապարհային նշանների բացակայության պատճառով [url=https://shamshyan.com/hy/article/2015/07/18/59914/]վթարի էր ենթարկվել [/url]դերասանուհի Անի Երանյանի կողմից: Դատավորը վթարից որոշ ժամանակ անց ձեռք էր բերել սպիտակ Toyota Land Cruiser մակնիշի 34 TA 637 համարանիշի ավտոմեքենա: Երեկ փողոցում ֆոտոլրագրողը պատահաբար հանդիպել է դատավոր Գագիկ Պողոսյանին, ով այդ պահին միջին տարիքի մի սափրագլուխ տղամարդու հետ էր: Վերջինս դատավորի ներկայությամբ նեղսրտեց, ասելով. «Ինչ եք գրում, թե դատավորը թազա մեքենայա առել, էտի իմ մեքենանա, տվել եմ, որ դատավորը յոլա էթա»,- ու հայտնի «Խաթաբալադա» ֆիլմի «լաչառ կնանոնց» նման փարձում էր փողոցում Լևիտանի ձայնով մինի միտինգ անել, սակայն դատավոր Գ Պողոսյանը թույլ չտվեց, որպեսզի նա շարունակի «իր ակցիան», որից հետ սափրագլուխ տղամարդը քթի տակ սկսեց ինչ-որ անհասկանալի բառեր ասել: Գ. Շամշյանի տեղեկություններով` վթարված Mercedes ML մակնիշի 98 ՍՍ 888 համարանիշի ավտոմեքենան, որը վթարից հետո օտարվել է, հաշվառված է Կոմիտասի պողոտայի 61 շենքի 41 տան բնակիչ Ալեքսանդր Օհանյանի անվամբ, իսկ վթարից հետո դատավոր Գ. Պողոսյանի գնված Toyota Land Cruiser մակնիշի 34 TA 637 համարանիշի ավտոմեքենան հաշվառված է Երևան քաղաքի Դավիթաշեն 4-րդ թաղամասի բնակիչ Ալեքսանդր Օհանյանի անվամբ: Հիրավի ճիշտ է արտահայտվել ՀՀ նախկին գլխավոր դատախազ, ներկայիս` Հայաստանի քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանը, երբ ասում էր, որ մեր պաշտոնյաները իրենց անշարժ ու շարժական ունեցվածքը գրանցում են ուրիշների անուններով, որպեսզի…. Լուսանկարները և տեսանյութը` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 5+
5+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր