1394 դիտում
12:00 11-08-2015
Արցախի վարչապետն ընդունել է «Արցախի գիտական կենտրոնի» աշխատակիցներին
Արցախի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանն օգոստոսի 10-ին ընդունել է կրթության, գիտության և սպորտի նախարարության կազմում գործող «Արցախի գիտական կենտրոնի» աշխատակիցներին՝ նախարար Սլավա Ասրյանի գլխավորությամբ՝ քննարկելու գիտությանը վերաբերող մի շարք հարցեր:
Վարչապետը կարևորել է գիտության նշանակությունը տնտեսության զարգացման և բնակչության կենսամակարդակի բարձրացման գործում: Կենտրոնի տնօրեն Ստեփան Դադայանը ներկայացրել է գիտական կենտրոնի գործունեությունը, գրանցված ձեռքբերումներն ու խնդիրները: Հանդիպմանը ներկա հետազոտողները հակիրճ ներկայացրել են կենսաբանությանը, գյուղատնտեսությանը և այլ ոլորտների առնչվող՝ իրենց աշխատանքների ընթացքն ու արդյունքները:
«Ուրախալի է տեսնել նմանատիպ կենտրոնի գործունեությունը, սակայն պետք է աշխատենք դրա հետագա բարելավման ուղղությամբ: Հորդորում եմ թեմաների ընտրության ժամանակ շեշտադրումը կատարել կիրառական աշխատանքների վրա՝ ելնելով անհրաժեշտությունից և առաջնահերթություններից: Կառավարությունը պատրաստ է կիրառական հետազոտությունների արդյունքները դնել տեղական արտադրության հիմքերում և աջակցել դրանց առաջխաղացմանը»,- նշել է վարչապետը:
Հանդիպման ժամանակ քննարկվել են կենտրոնի գործունեությանը վերաբերող մի շարք հարցեր, վարչապետը տվել է համապատասխան հանձնարարականներ:
Նմանատիպ նյութեր
2456 դիտում
17:25 19-06-2016
Գիտական ներուժով և գիտական հետազոտությունների ծավալով ԱՄՆ-ն աշխարհում առաջին երկիրն է
2628 դիտում
23:16 26-11-2018
Մեկնարկել է «Գիտական շաբաթ 2018». ԵՊԲՀ-ում ուսանողական գիտական օր է
Այս բաժնից
856 դիտում
15:44 14-01-2025
Հայաշատ Գլենդեյլում, սաստիկ անտառային հրդեհների ֆոնին, արտակարգ իրավիճակի մակարդակը բարձրացվել է 2-րդի
943 դիտում
15:29 14-01-2025
Հայտնի են բուհի ընդունելության միասնական քննությունների առաջին փուլի օրերը
2314 դիտում
14:57 14-01-2025
Առանձին շրջաններում սպասվում է թույլ ձյուն, օդի ջերմաստիճանը կբարձրանա