211652_close_icon
views-count1487 դիտում article-date 23:29 02-09-2022

«ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ» պարբերականը՝ որպես գիտական հրապարակումների հարթակում Հայաստանի և Արցախի երկմիասնության խորհրդանիշ. artsakhinstitute.org

artsakhinstitute.org-ը գրում է. Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետի մեծ դահլիճում սեպտեմբերի 2-ին տեղի ունեցավ Արցախի երիտասարդ գիտնականների և մասնագետների միավորման (ԱԵԳՄՄ) «ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ» պարբերականի 2022 թ. 2-րդ (13-րդ) համարի շնորհանդես-քննարկումը:

Արդեն ձևավորված ավանդույթի համաձայն՝ նոր համարի քննարկումը կազմակերպվել էր Հայաստանի Մայր բուհում՝ որպես պարբերականի հիմնադիր, որին մասնակցել են խմբագրական խորհրդի անդամները և հոդվածագիրները:

 «ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ» պարբերականի գլխավոր խմբագիր, ի.գ.թ., դոցենտ Ավետիք Հարությունյանը շնորհանդես-քննարկման ժամանակ նշել է, որ պարբերականի նոր համարի միջոցառումը կազմակերպվել է՝ ի նշանավորումն Արցախի Հանրապետության անկախության հռչակման 31-ամյակի:

Նախքան միջոցառման մեկնարկը ներկաները մեկ րոպե լռությամբ հարգեցին հայոց պետականության համար իրենց կյանքը զոհաբերած հայորդիների և Պարբերականի խմբագրական խորհրդի նախագահ Արամ Հրաչիկի Սիմոնյանի անմար հիշատակը:

Շնորհանդես-քննարկման ժամանակ ելույթ են ունեցել խմբագրական խորհրդի անդամներ Հայկ Սարգսյանը և Էդիկ Մինասյանը, հոդվածագիրներից՝ պրոֆեսոր Գևորգ Ստեփանյանը, արվեստագիտության թեկնածու Մարիաննա Տիգրանյանը, տ.գ.թ., դոցենտ Աննա Հակոբջանյանը, տ.գ.թ., դոցենտ Նարինե Միրզոյանը, պ.գ.թ., դոցենտ Միքայել Մալխասյանը և այլոք, ովքեր իրենց խոսքում կարևորեցին պարբերականի դերը որպես գիտական հրապարակումների հարթակում Հայաստանի և Արցախի միջև յուրօրինակ կամրջի, սահմանված միջազգային գիտական չափանիշներին իրականում համապատասխանող բազմաբովանդակ, արդիական և հետաքրքիր, նաև օտարերկրյա հեղինակների հրապարակումներով աչքի ընկնող, միջազգային ասպարեզում արդեն մեծ ճանաչման արժանացած, Արցախյան ներկայիս մարտահրավերների վերլուծությանն առանձնակի տեղ հատկացնող  և դրանց գիտական լուծման ուղիներ առաջարկող պարբերականի: Նրանք միաժամանակ ընդգծեցին գլխավոր խմբագիր Ավետիք Հարությունյանի արգասաբեր աշխատանքը, հետևողական ջանքերը և անմնացորդ նվիրումը որպես պարբերականի գլխավոր խմբագրի:

Մանրամասներն՝ այստեղ

Նմանատիպ նյութեր