2745 դիտում
10:48 11-08-2015
ԱԺ-ում ուսումնասիրում են Անդրանիկ Նիկողոսյանին մեդալից զրկելու իրավական այն հիմքերը. ՀԺ
«Հայկական ժամանակը» գրում է, որ իր տեղեկություններով, Ազգային ժողովի իրավաբանական վարչությունն ուսումնասիրում է իրավական այն հիմքերը, որոնց համաձայն հնարավոր է անձին զրկել Ազգային ժողովի տրամադրած բարձր պարգևից։ Բանն այն է, որ ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանը երեկ գրավոր դիմել է ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանին՝ պահանջելով ՌԴ ռազմավարական զարգացման ինստիտուտի տնօրեն Անդրանիկ Նիկողոսյանին զրկել ԱԺ-ի տված պատվո [url=https://shamshyan.com/hy/article/2015/08/11/61497/]մեդալից[/url]՝ Հայաստանը ՌԴ կազմում ընդգրկելու մասին Նիկողոսյանի կողմից 2 օր առաջ արված հայտարարության պատճառով։
Թերթի լրագրողը ԱԺ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արսեն Բաբայանից հետաքրքրվել է, թե ԱԺ նախագահը պատրաստվո՞ւմ է ընդունել Մարուքյանի առաջարկ-պահանջը։ Պաշտոնյան էլ պատասխանել է. «ԱԺ նախագահը գտնվում է արձակուրդում»։ Պարզվում է, Գալուստ Սահակյանը կարճատև արձակուրդ է մեկնել և այս շաբաթվա վերջին նոր կվերադառնա աշխատանքի։
Նմանատիպ նյութեր
1386 դիտում
10:10 19-06-2014
Հերմինե Նաղդալյանի նվերը Կիսելյովի այցը կազմակերպած Անդրանիկ Նիկողոսյանին․ ՉԻ
Այս բաժնից
1945 դիտում
11:34 17-12-2024
Երկու նախարար մեղադրվել է կոռուպցիայի և անգործության համար. ՔՊ փակ նիստ. «Ժողովուրդ»
1561 դիտում
09:00 17-12-2024
Վարկով հեծանիվի ձեռքբերումը կխրախուսվի և կսուբսիդավորվի պետության կողմից. նախագիծ. «Փաստ»
1507 դիտում
08:30 17-12-2024
Ռուսական ալիքների հարցով որոշում ունեն. «Փաստ»