Գերմանիայում ուսումնասիրում են Սիրիա և Իրաք մեկնած անձանց քաղաքացիությունից զրկելու հնարավորությունը
Գերմանիայում ուսումնասիրում են այն անձանց քաղաքացիությունից զրկելու հնարավորությունը, որոնք մեկնել են Սիրիա և Իրաք՝ «Իսլամական պետություն» ահաբեկական խմբավորման կողմից ռազմական գործողությունների մասնակցելու համար:
Գերմանիայի կառավարությունը ներկայումս աշխատում է երկրի տվյալ քաղաքացիների դեմ հնարավոր ամեն տիպի գործողությունների ու ազդեցության միջոցների մշակման ուղղությամբ:
Քաղաքացիությունից զրկելը հանդիսանում է ենթադրյալ միջոցներից մեկը, որը կոչված է այդ անձանց ցույց տալու, որ նրանք չունեն հետադարձի ճանապարհ:
Գերմանիայի հակահետախուզության տվյալներով՝ սիրիական հակամարտության սկսվելուց հետո այդ երկիր է մեկնել 420 մարդ, որոնց մեծ մասը արդեն իսկ վերադարձել է Գերմանիա: Հակահետախուզությունը չունի կոնկրետ սպառնալիքների մասին տվյալներ: