slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor streaming bola slot demo slot gacor slot gacor Situs Slot Gacor Situs Slot Gacor
Անդրանիկ Նիկողոսյանին Սեյրան Օհանյանը միանգամից երկու՝ «Անդրանիկ Օզանյան» և «Գարեգին Նժդեհ» մեդալով է պարգևատրել. «Ժողովուրդ»
211652_close_icon

Անդրանիկ Նիկողոսյանին Սեյրան Օհանյանը միանգամից երկու՝ «Անդրանիկ Օզանյան» և «Գարեգին Նժդեհ» մեդալով է պարգևատրել. «Ժողովուրդ»

views-count7062 դիտում article-date 08:20 11-08-2015
«Ժողովուրդը» գրում է. «Այն բանից հետո, երբ ՌԴ քաղաքացի, տխրահռչակ Անդրանիկ Նիկողոսյանն իր կայքում հայտարարեց, որ Հայաստանը պետք է միացվի Ռուսաստանին, սկսեցին կոչեր հնչել, որ անհրաժեշտ է նրան զրկել ՀՀ Աժ նախագահի կողմից և ՀՀ ոստիկանապետի կողմից տրված պարգևներից: Բայց ողջ խնդիրն այն է, որ սույն անձը ժամանակին ՀՀ ողջ իշխանական վերնախավի սիրված հյուրերից էր: Նա քիչ էր մնում Հայաստանում ոչնչից մեդիա-մագնատ դառնար: Սակայն ամենաողբերգականն այն է, որ Ա. Նիկողոսյանին ոչ միայն Աժ նախագահը և ոստիկանապետն են մեդալներ տվել, այլև «Ժողովուրդ»-ը պարզեց, որ ՀՀ ՊՆ Սեյրան Օհանյանը միանգամից երկու՝«Անդրանիկ Օզանյան» և «Գարեգին Նժդեհ» մեդալով է պարգևատրել: Մեկական մեդալ էլ մշակույթի նախարարից և Արարատի մարզպետից է նա ստացել: Ու հաշվի առնելով այն փաստը, որ Նիկողոսյանը ինքն է նախաձեռնել իր հարցազրույցը, ենթադրվում է, որ փորձում է ՌԴ իշխանությունների առջև արդարացնել իր գոյությունը՝ թերևս հայտնի բռնաբարության պատմությունը «մաքրելու» և նոր ֆինանսավորում ստանալու համար»։

Նմանատիպ նյութեր