211652_close_icon
views-count1788 դիտում article-date 10:26 11-08-2015

Ջավախքի երկրաբանական կառուցվածքի մասին առաջին գիրքը վերահրատարակվեց էլեկտրոնային եղանակով. ֆոտոշարք

1875թ. հունիսի 2-ին Ախալքալաք քաղաքում ծնվել է հայ ականավոր երկ­րաբան, ՀԽՍՀ գիտության վաս­տա­կավոր գործիչ, երկ­րաբա­նա­կան գիտությունների դոկտոր, պրո­ֆե­սոր Հով­հաննես Կարա­պետ­յանը: Սո­­վորել է Էջմիածնի Գևորգյան ճե­մա­րանում և Թիֆլիսի Ներ­սիս­յան դպրո­ցում, հե­տա­գայում ավարտել է Մոնսի հանքա­բանա­կան բարձ­րա­գույն դպրոցը Ֆրան­­սիայում: Հ. Կարապետյանը խոշոր ծա­ռա­­յութ­յուններ է մատուցել Անդրկով­կա­սի լեռնահանքային ձեռ­նար­կութ­յուն­­նե­րի վերականգնման, մե­տա­ղի հան­քա­վայ­րերի հետախուզման, մե­տա­­ղա­գոր­­ծական արդյու­նա­բե­րության հում­­­քային բազայի ստեղծման բնա­գա­­վառ­ներում: Նա հա­­րուստ գի­տա­կան ժառանգություն է թողել. 200 տպա­գիր և ձեռա­գիր աշխա­տութ­յուն­ներ: Մա­հա­ցել է 1943-ի դեկտեմբերի 4-ին: Պատմական հարցերի ուսումնասիրման մասնագիտական իմ գոր­­ծու­նեությունից ելնելով՝ տեղ­յակ էի, որ գոյություն ունի Հով­հան­նես Կա­րապետյան անուն-ազգանունով հեղինակ, որը 1920-ական­նե­րին հրա­տարակել է Ջավախքի երկ­րա­բա­նա­կան կառուցվածքի մա­սին գիրք: Այս­քանը միայն, թե ով էր այդ հեղինակը և ինչ էր իրենից ներ­կա­յացնում այդ գիրքը՝ չէի կա­րող ասել, քանի որ գրա­դա­րաններում նշյալ գրքի հպանցիկ փնտրտուքներս ապ­արդյուն էին ան­ցել. ան­գամ չգիտեի՝ գիրքը հա­յերե՞ն է հրա­տա­րակ­վել, թե՞ ռու­սերեն: Աշ­խարհահռչակ երկրաբան, գիտութ­յան վաստակավոր գործիչ, դոկ­տոր, պրոֆեսոր, ԵՊՀ երկրա­բա­նա­կան բաժնի (1934 թ., համա­նա­խա­ձեռնողներ՝ Տիգրան Ջրբաշյան և Տիգ­րան Մու­շեղ­յան), ՀՀ ԳԱԱ երկրաբանական գիտությունների ինս­­տիտուտի (1935 թ.) և ՀՀ ԳԱԱ հենց իր այնունը կրող երկրա­բա­նա­­­կան թանգարանի (1937 թ) հիմ­նադիր, ԵՊՀ աշխարհագրական-երկ­­րա­բանական ֆակուլտետի ընդ­հանուր երկրաբանության ամ­բիո­նի վարիչ (1935-1939 թթ.) Հովհաննես Կարապետյանի՝ ինչպես Ջավախքի երկրաբանական հետազոտություններին նվիրված նշյալ աշ­խատանքը, այնպես էլ Լևոն Ա­վագյանի «Երկրաբան Հովհաննես Կարա­պետ­յան» կեն­սագրա­կան գր­­քույկն իմ ձեռքն ընկավ պա­տա­հա­բար: Ծնուն­դով Ախալքալաք քա­ղա­քից մե­ծանուն գիտնականի և նրա նշյալ աշխատանքի հան­դեպ հե­տաքրք­րությունը պատ­­­ճառ հանդի­սա­ցավ, որ ես տե­ղում ծանոթանամ նաև ՀՀ ԳԱԱ երկրաբականան թանգարանի տնօրեն Գայանե Գրի­գոր­յանի հետ (հե­տագայում մենք միասին պատ­րաս­տեցինք նաև Հովհաննես Կա­րա­պետյանի կյանքին ու գոր­ծու­­նեութ­յա­նը նվիրված ռադիո­հաղոր­դում), որն ամենայն սիրով ներ­կա­յացրեց մեծանուն գիտ­նա­կա­նի կյանքի անցած ուղին, ինչպես նաև Հ. Կարա­պետ­յանին վերա­բե­րող և՛ անձ­նա­կան, և՛ գի­տա­կան բնույ­­թի նյու­թերը: Այսօր հպարտությամբ կա­­­րող ենք փաստել, որ դժվար է անդր­կով­կաս­յան նախկին խորհր­դա­յին երեք հանրա­պե­տ­ություններում գտնել մի տարածաշրջան, որի երկրաբանական հե­տա­­զո­տութ­յուն­նե­րի մասին Հ. Կարապետյանը չունենա որևէ գի­տա­կան հրա­պա­րա­կում: Բազմա­թիվ են երկրաբանի՝ Վրացական ՍՍՀ-ի ամենա­տար­բեր շրջաններին, գյուղերին ու քաղաք­նե­րին վերաբերող ուսում­նա­սի­րությունները, որոնց շարքում նվիրյալ գիտնականն ա­ռանձ­­նահա­­տուկ տեղ է տվել իր ծննդավայր Ջավախքի հատվածի (Ուրավել, Բորժոմ, Ասպինձա, Ախալ­քալաքի գավառ (Ախալքալաքի և Բոգդանովկայի (Նինոծմինդա) շրջաններ) երկրա­բանա­կան ու­սում­նասիրություններին և այդ մասին հրապարակել գիտական մի շարք աշ­խատանքներ: 2015 թ. հունիսի 2-ին լրանում է Ախալքալաքի ծխական դպ­րոցի երբեմ­նի սան, դերձակի, խո­զա­նակ պատրաստողի ու կազ­մա­րա­րի աշակերտ, հետագայում կրկին Ախալքալաքի ծխա­կան մեկ­դասյա դպրոցի ու քաղաքային ռուսական ուսումնարանի, Գևորգյան ճե­­մարանի ու Ներ­սիսյան դպրոցի սան, Ախալքալաքի «Տա­փի թաղի» հայոց ծխական արական դպրոցի երբեմ­նի ուսուցիչ, կով­կասյան մի շարք բարեգործական և մշա­կու­թա­յին ընկե­րութ­յունների ու միութ­յուն­ների ղե­կա­վար և պատաս­խանա­տու, աշխար­հառչակ երկրաբան ՀՈՎ­­ՀԱՆ­ՆԵՍ ՏԻԳՐԱՆԻ ԿԱՐԱ­ՊԵՏ­­ՅԱՆԻ ծննդյան 140-ամյակը: Ի նշանավորումն Անդր­կով­կա­սի երկրաբանության ու լեռնա­հան­­քա­յին գործի նահապետի 140-ամ­յակի՝ մեր պարտքը համարեցինք էլեկտ­րոնային տարբերակով վերա­հրա­տարակել Հով­հան­նես Կարա­պետ­­յանի՝ Ջավախքի երկրա­բանա­կան առաջին հետա­զո­տութ­յուն­ներին նվիր­ված մեկ աշխատանքը («Ախալքալաքի գավառի երկ­րաբա­նա­կան նկարագրությունը», ռու­սե­րեն, Թիֆլիս, 1929), Լևոն Ա­վագ­յանի «Երկ­րաբան Հովհան­նես Կա­րա­պետյան» (Երևան, 1975) կեն­սագ­րա­կան գիր­քը, ինչպես նաեւ Հ. Կարա­պետ­յա­նի կյանքը ներկայացնող արխի­վային լու­սանկարներ (դրանց մեծ մա­սը հրա­պա­րակվում է առա­ջին ան­գամ) եւ Հ. Կա­րա­պետյանի ան­վան երկ­րա­­բա­նա­կան թան­գարանը ներկայաց­նող լուսա­նկար­ներ (թան­­գարանը հենվում է Հ. Կա­րա­պետ­յա­նի անձ­նական արխիվի վրա): Այս նախագծի պատրաստման ըն­թաց­քում մեզ մեծ աջակ­ցութ­­յուն ցույց տվեց ՀՀ ԳԱԱ երկ­րա­բա­նական թանգարանը, մաս­նավորապես նրա տնօրեն Գայանե Գրիգորյանը: Թանգարան (Մարշալ Բաղրամյան պող. 24ա, Երեւան 0019) կարելի է այցելել և՛ Հ. Կարապետյանի կյան­քին ու գիտական գործունեությանը, և՛ Հայաստանի ու նախկին միու­թենական մի շարք հանրապետությունների երկրաբանական հետազոտություններին ու հայթայթված նյութերին ծանոթանալու հա­մար: Վահե Սարգսյան պատմական գիտությունների թեկնածու «Ջավախքին աջակցություն» հիմնադրամի փոխտնօրեն
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 11+
11+

Նմանատիպ նյութեր