1809 դիտում
16:37 10-08-2015
Արցախի վարչապետն ընդունել է Մելքոնյան վարժարանի մի խումբ շրջանավարտների
Արցախի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանն օգոստոսի 9-ին ընդունել է Մելքոնյան վարժարանի՝ տարբեր տարիների մի խումբ շրջանավարտների, ովքեր «Հայաստան» համահայկական հիմնադրամի աջակցությամբ ճանաչողական այցով ժամանել են Արցախ:
Ողջունելով հյուրերին` Արայիկ Հարությունյանն ուրախություն է հայտնել իրենց հանգիստը հայրենիքում կազմակերպելու համար և նշել, որ Արցախը միշտ գրկաբաց է իր զավակների և բարին կամեցող բոլոր այցելուների առջև: Ներկայացնելով հայ բարերաների միջոցներով Արցախում իրականացվող սոցիալ-տնտեսական, կրթական ծրագրերը և հիմնադրամի դերը Արցախի զարգացման գործում՝ վարչապետն ընգծել է, որ «Հայաստան» համահայկական հիմնադրամը լավագույն խողովակներից է սփյուռքի մեր հայրենակիցներին Արցախի սոցիալ-տնտեսական ծրագրերում ներգրավելու համար:
«Նշանակալի է հիմնադրամի դերը հատկապես ճանապարհաշինության և կրթության ոլորտներում: Կառավարության հետ համաֆինանսավորմամբ Արցախում արդեն ավարտին է հասցվում դպրոցաշինության ծրագիրը, իսկ ճանապարհաշինության ուղղությամբ ռազմավարական նշանակության ձեռնարկ է Մարտակերտ-Վարդենիս մայրուղու կառուցումը, որը կավարտվի մի քանի ամսից: Առաջիկայում նախատեսվում է հիմնադրամի միջոցներով մեկնարկել մի ծրագիր, որի շրջանակներում 5 երեխա ունեցող ընտանիքներին բնակարան է տրվելու»,- ասել է վարչապետը:
Կառավարության ղեկավարն ափսոսանք է հայտնել արտերկրի հայաշատ վայրերում գործող հայկական կրթօջախների` մասնավորապես, Մելքոնյան վարժարանի փակման վերաբերյալ՝ շեշտադրելով դրա բացասական հետևանքները սփյուռքում հայապահպանության և մատաղ սերնդի հայեցի ու համամարդկային դաստիարակության գործում:
Շնորհակալություն հայտնելով հանրապետության վարչապետին ջերմ ու անմիջական մթնոլորտում կայացած հանդիպման համար՝ հյուրերը պատրաստակամություն են հայտնել այսուհետ ևս աջակցելու հայրենանպաստ ծրագրերին:
Հանդիպման ավարտին Արայիկ Հարությունյանը, պատասխանելով ներկաների տարբեր հարցերի և անդրադառնալով հանրապետության տնտեսության զարգացման գերակա ուղղություններին, ընդգծել է, որ հայրենիքում արված ցանկացած ներդրում համարվում է հավերժական:
Նմանատիպ նյութեր
2080 դիտում
15:15 15-12-2016
«Փոքր Մհեր» ավագ դպրոցը կարող է տեղափոխվել ՊՆ կառավարման ոլորտ և միավորվել «Մոնթե Մելքոնյան» վարժարանի հետ
5623 դիտում
22:15 18-05-2018
Մելքոնյան վարժարանի շրջանավարտներն այցելել են Սփյուռքի նախարարություն
Այս բաժնից
745 դիտում
15:15 28-01-2025
Սերբիայի վարչապետը հրաժարական է տվել
871 դիտում
23:30 27-01-2025
Թուրքիայի արտգործնախարարը կմեկնի Սաուդյան Արաբիա
1066 դիտում
23:19 27-01-2025
Էրդողանը հանդիպել է Ստամբուլի հայ կաթոլիկ համայնքի հոգևոր առաջնորդի հետ