2074 դիտում
15:15 15-12-2016
«Փոքր Մհեր» ավագ դպրոցը կարող է տեղափոխվել ՊՆ կառավարման ոլորտ և միավորվել «Մոնթե Մելքոնյան» վարժարանի հետ
Կառավարությաւն նիստի ժամանակ այսօր վարչապետ Կարեն Կարապետյանը ՀՀ կրթության և գիտության նախարարին ու ՀՀ պաշտպանության նախարարին հանձնարարել է երկօրյա ժամկետում ավարտել և ամփոփել «Փոքր Մհեր կրթահամալիր» ՊՈԱԿ-ում երկու նախարարությունների համատեղ հանձնաժողովի կողմից իրականացվող ուսումնասիրությունը և եռօրյա ժամկետում ներկայացնել համապատասխան առաջարկություններ:
Ի պատասխան վարչապետի հարցադրմանը՝ ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը նշել է, որ հանձնարարականի կատարման համար սահմանված ժամկետը բավարար է: «Մենք արդեն աշխատում ենք: Գաղափարն այն է, որ «Փոքր Մհեր» ավագ դպրոցը տեղափոխվի Պաշտպանության նախարարության կառավարման ոլորտ և միավորվի «Մոնթե Մելքոնյան» վարժարանի հետ: Դա նաև այն խնդրի շարունակությունն է, որի մասին խոսել ենք՝ ռազմական կրթության որակի կտրուկ բարձրացման»,- տեղեկացրել է Վիգեն Սարգսյանը:
Նմանատիպ նյութեր
95292 դիտում
16:34 14-06-2019
Արտակարգ դեպք Լոռու մարզում. «Փոքր Մհեր» ռազմական վարժարանի սանը հրազենային վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց
Այս բաժնից
958 դիտում
19:44 22-01-2025
4 տարի անց ընդդիմությունն իմացավ իմ դիրքորոշման մասին․ Ալեն Սիմոնյան
529 դիտում
19:33 22-01-2025
Տեղի է ունեցել ՀՀ Համընդհանուր պարբերական դիտարկման 4-րդ շրջանի զեկույցի քննարկումը
823 դիտում
19:21 22-01-2025
Հայաստան կժամանի Ղրղզստանի ԱԳ նախարար Ժեենբեկ Կուլուբաևը