5626 դիտում
22:15 18-05-2018
Մելքոնյան վարժարանի շրջանավարտներն այցելել են Սփյուռքի նախարարություն
Մայիսի 18-ին սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանն ընդունեց Կիպրոսի Մելքոնյան կրթական հաստատության նախկին շրջանավարտների պատվիրակությանը, որի կազմում էին Բյուզանդ և Մարի Ագբաշյանները (Պոլիս), Գրիգոր Մարոնյանը (Մոնրեալ), Մանուկ Յեդըզյանը (Կիպրոս), Գևորգ Մարաշլյանը (Վաշինգտոն):
Մելքոնյանցիները ներկայացրին իրենց խնդրանքը՝ աջակցել Կիպրոսի Մելքոնյան վարժարանի վերաբացմանը, նշեցին, որ կրթական հաստատության տարբեր տարիների հարյուրավոր շրջանավարտներ պատրաստ են նյութական, մտավոր, բարոյական ներդրում ունենալ համազգային հնչեղություն ունեցող այդ խնդրի լուծմանը:
Նրանք նշեցին նաև, որ հովանավորում են Մասիսի համար 2 վարժարանը, հանգանակված 120 հազար դոլարը ուղղել են 900 աշակերտ ունեցող դպրոցի վերանորոգմանը:
Սփյուռքի նախարարը, կարևորելով Մելքոնյան վարժարանի վերաբացման խնդիրը, հավաստիացրեց, որ խնդիրը համակողմանի կուսումնասիրվի և համատեղ լուծումներ կգտնվեն: «Հայապահպանությանը միտված խնդիրներն անպայման կլուծվեն, միայն ժամանակ է պետք: Պիտի արդարացնենք միլիոնավոր հայերի սպասելիքները», - հավելեց նա:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 2+
2+
Նմանատիպ նյութեր
1809 դիտում
16:37 10-08-2015
Արցախի վարչապետն ընդունել է Մելքոնյան վարժարանի մի խումբ շրջանավարտների
2080 դիտում
15:15 15-12-2016
«Փոքր Մհեր» ավագ դպրոցը կարող է տեղափոխվել ՊՆ կառավարման ոլորտ և միավորվել «Մոնթե Մելքոնյան» վարժարանի հետ
Այս բաժնից
688 դիտում
13:14 31-01-2025
Փետրվարի 1-ին բոյկոտը շարունակում ենք. «Մայր Հայաստան» խմբակցության ղեկավար