211652_close_icon
views-count17207 դիտում article-date 10:21 10-08-2015

54-ամյա վարորդը Mitsubishi IO-ով Երևան-Սևան ճանապարհին բախվել է արգելապատնեշներին և գլխիվայր շրջվել. բոլոր ծառայությունները արձագանքել են օպերատիվ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Երեկ` օգոստոսի 9-ին, ավտովթար է տեղ ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 17:30-ի սահմաններում 54-ամյա Դավիթ Հարությունյանը իր վարած Mitsubishi IO մակնիշի 34 VQ 162 համարանիշի ավտոմեքնեայով Երևան-Սևան ավտոճանապարհի 38-րդ կմ հատվածում` դեպի Չարենցավան քաղաքի ուղղությամբ, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել երկաթբետոնե արգելապատնեշներին և շրջվել: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն նշված վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 2-րդ դասակի աշխատակիցները` վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի, հրամանատարի տեղակալ Երվանդ Ալեքսանյանի և դասակի հրամանատար Կարեն Ներսիսյանի գլխավորությամբ: Ժամանել է նաև Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության թիվ 47 հրշեջ-փրկարարական ջոկատը: Օպերատիվորեն ժամանել էր նաև Առողջապահության նախարար Արմեն Մուրադյանի կարգադրությամբ ամառվա այս օրերին Երևան-Սևան ավտոճանապարհին հերթապահություն կատարող շտապօգնության բրիգադը, սակայն վարորդը տեղում բժիշկներին հայտարարեց, որ գոհ է նրանց` ոստիկանների և փրկարարների օօպերատիվ ժամանումից ու հայտարարեց նաև, որ, բարեբախտաբար, ինքը վնասվածքներ չի ստացել և հրաժարվեց բժշկական օգնությունից: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները` Լևոն Ամիրզյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 48+
48+

Նմանատիպ նյութեր