350-ից ավելի նորակոչիկներ այսուհետ լիարժեքորեն կհամալրեն Հայկական Բանակի շարքերը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Oգոստոսի 8-ին, ՀՀ Արմավիրի մարզում գտնվող Սարդարապատի հերոսամարտին նվիրված հուշահամալիրի մատույցներում տեղի ունեցավ երդմնակալության արարողություն, որի ընթացքում Հայրենիքին ծառայելու իրենց երդումը տվեցին 350-ից ավելի նորակոչիկներ, ովքեր այսուհետ իրենց ուրույն տեղը կգրավեն և լիարժեքորեն կհամալրեն Հայկական Բանակի շարքերը: