Ովքեր կհամալրեն պատգամավորական թափուր տեղերը․ ՀԺ
«Հայկական ժամանակ» թերթը գրում է․ «Ազգային ժողովի նախագահի հրաժարականից և մանդատը վայր դնելուց հետո ՀՀԿ համամասնական ցուցակով հաջորդը. ով կարող է պատգամավոր դառնալ՝ Լեռնիկ Ալեքսանյանն է։ Նա մանդատից հրաժարվելու մասին դիմում երեկվա դրությամբ չէր գրել։
Առաջիկայում պատգամավորի ևս մի թափուր տեղ է առաջանալու՝ Դավիթ Հարությունյանի՝ կառավարություն տեղափոխվելու հետևանքով։ Այդ պարագայում ևս Աժ կարող է գալ Գագիկ Մելիքյանը, քանի որ ցուցակով Լեռնիկ Ալեքսանյանից հետո հաջորդը նա է։ Չի բացառվում, որ ՀՀԿ խմբակցության կազմում այլ փոփոխություններ էլ լինեն։ Ամեն ինչ թերևս կախված է նոր կառավարության ձևավորման շուրջ ընթացող քաղաքական կոնսուլտացիաների արդյունքներից»։
Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում։