211652_close_icon
views-count33831 դիտում article-date 21:34 08-08-2015

Առևտրաարդյունաբերական պալատի աշխատակիցը Երևանում «գոլդ» համարանիշներով «յաշիկով» վրաերթի է ենթարկել հետիոտնին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ օգոստոսի 8-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 18:00-ի սահմաններում Վարդանանց փողոցի թիվ 22 հասցեի դիմաց Երևան քաղաքի Շևչենկոյի փողոցի բնակիչ 34-ամյա Արման Մարտիրոսյանը իր վարած Mercedes-մակնիշի 777 TS 77 ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել Երևան քաղաքի Գաջեգործների փողոցի բնակիչ 53-ամյա Ռոբերտ Մուրադյանին: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, իր ավտոմեքենայով վրաերթի ենթարկվածին տեղափոխել է Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն և կատարվածի մասին հայտնել է Ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչություն, որտեղից դեպքի վայր է ժամանել քննիչ Գոռ Թադևոսյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատաստվում: Քննիչի հանձնարարականով, ավտոմեքենան տեղափոխվել է Երևանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք: Գ. Շամշյանի տեղեկություններով, վարորդ Ա. Մարտիրոսյանը աշխատում է ՀՀ Առևտրաարդյունաբերական պալատում: Լուսանկաները՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+

Նմանատիպ նյութեր