211652_close_icon
views-count5657 դիտում article-date 19:22 08-08-2015

Սեյրան Օհանյանն այցելել է առաջնագիծ, խոսել սահմանամերձ գյուղերի բնակիչների հետ (լուսանկարներ)

ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը օգոստոսի 8 ից 9 ը աշխատանքային այցով գտնվում էր Տավուշի մարզում: ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը իր ֆեյսբուքյան էջում տեղեկացնում է, որ նախարարը նախ և առաջ այցելել է առաջնագիծ, ծանոթացել դիրքերի բարելավման աշխատանքներին, ինժեներական հագեցվածությանը, հրամանատարության հետ քննարկել մարտական պատրաստության և այլ հարցեր: Սեյրան Օհանյանը այցելել է նաև զորամասեր, հետևել շինարարական աշխատանքներին: Նախարարը հանդիպել է նաև սահմանամերձ գյուղերի բնակիչների հետ, տվել նրանց հուզող հարցերի պատասխանները, համայնքների ղեկավարների հետ քննարկել սահմանային լարվածության և համայնքներին աջակցության հարցեր
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+

Նմանատիպ նյութեր