211652_close_icon
views-count2344 դիտում article-date 11:45 22-07-2015

Սեյրան Օհանյանն այցելել է առաջնագիծ

«Սույն թվականի հուլիսի 21-22 ին, ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը այցելել է հարավ արևմտյան սահմանագոտու զորամասեր: Նախարար Սեյրան Օհանյանը նախ և առաջ այցելել է առաջնագիծ, եղել տարբեր դիրքերում, տեղում ուսումնասիրել առաջնագծի օպերատիվ իրավիճակը, դիրքերում տեղի ունեցող մարտավարական և ծառայողական փոփոխությունները: Սեյրան Օհանյանը իրեն ուղեկցող բարձրաստիճան հրամանատարների հետ քննարկել է մարտական ծառայության և կազմակերպչական հարցերի լայն շրջանակ, լսել նրանց զեկույցները, տվել համապատասխան հրահանգներ»,-այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է ՀՀ ՊՆ մամլո խոսնակ Արծրուն հովհաննիսյանը:

Նմանատիպ նյութեր