211652_close_icon

Մարգարիտա Գասպարյանը՝ ամսվա աշխարհի լավագույն թենիսիստուհիների եռյակում

views-count2852 դիտում article-date 22:00 07-08-2015
Թենիսի համաշխարհային ասոցիացիան (WTA) իր պաշտոնական կայքում հայտարարել է հուլիս ամսվա լավագույն թենիսիստուհու համար քվեարկության մասին: Լավագույն թենիսիստի թեկնածուներն են ռուսաստանցի Մարգարիտա Գասպարյանը, սլովակ Աննա Շմիդլովան և շվեդ Յուհաննա Լարսոնը: Հիշեցնենք, որ Գասպարյանը հուլիսին նվաճեց իր կարիերայի առաջին WTA տիտղոսը՝ հաղթելով Բաքվի մրցաշարում: Բացի այդ, Բաքվում Մարգարիտա Գասպարյանը իր հայրենակից Ալեքսանդրա Պանովայի հետ միասին հաղթեց կանանց զուգախաղերում: Նշենք, որ Գասպարյանը Շմիդլովայի և գերմանացի Անիկա Բեկի հետ հավակնում է նաև ամսվա լավագույն ծագող աստղի կոչմանը:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր