Մարգարիտա Գասպարյանը` Բաքվի թենիսի WTA մրցաշարի հաղթող. տեսանյութ
Ռուսաստանցի 20-ամյա թենիսիստուհի Մարգարիտա Գասպարյանը դարձավ Բաքվի WTA մրցաշարի հաղթող` եզրափակիչում առավելության հասնելով ռումինուհի Պատրիսիա Տիգի նկատմամբ:
Գասպարյանը, որը թենիսի համաշխարհային վարկանիշային աղյուսակում զբաղեցնում է 112-րդ տեղը, հաղթեց 6:3; 5:7; 6:0 հաշվով: Խաղը տևեց 2 ժամ 29 րոպե:
Մինչև Բաքվի մրցաշարը Մարգարիտա Գասպարյանը WTA մրցաշարերի եզրափակիչ փուլերում ոչ մի հաղթանակ չէր տարել:
Նշենք, որ այս հաղթանակի համար Գասպարյանը ստացավ 43 հազար դոլար և վարկանիշային 280 միավոր, ինչը նշանակում է, որ հաջորդ շաբաթ նա արդեն տեղ կզբաղեցնի համաշխարհային վարկանիշային աղյուսակի առաջին հարյուրակում:
Մարգարիտա Գասպարյանի հաղթանակը Բաքվում լիակատար էր: Բացի անհատական հաղթանակից, ռուսաստանցի թենիսիստուհին` Ալեքսանդրա Պանովայի հետ հաղթեց նաև կանանց զուգախաղերում: