Մալիում իրավապահները գրոհով ազատել են զավթված հյուրանոցի պատանդներից առնվազն 20-ին
Մալիի անվտանգության ուժերի ձեռնարկած գործողության արդյունքում հաջողվել է մայրաքաղաք Բամակոյի Radisson Blu հյուրանոցից ազատ արձակել 170 պատանդներից առնվազն 20 հոգու, հաղորդում է Ria Novosti-ն:
Ավելի վաղ հայտնի էր, որ պատանդերից 10-ին հաջողվել է ազատ արձակել, սակայն 3 հոգի էլ սպանվել են:
Հիշեցնենք, որ բարձրակարգ հյուրանոցը զինված հարձակման է ենթարկվել ահաբեկիչների կողմից: Հյուրանոցը գտնվում է Բամակոյի կենտրոնական մասում: Պատանդ էր վերցվել շուրջ 170 մարդ, որոնցից 140-ը հյուրեր են, իսկ 30-ը՝ հյուրանոցի աշխատակիցներ: Պատանդների մեջ կան Ֆրանսիայի և Թուրքիայի քաղաքացիներ: