Էստոնական նավն աշխատանքի է հրավիրում…կատվի. տեսանյութ
Էստոնական Katharina զբոսանավի ադմինիստրացիան աշխատանքի է հրավիրում կատվի: Համապատասխան տեսանյութում նավապետը նշում է, որ կատվին սպասվում է անսահմանափակ քանակության սնունդ, անվճար քնելու տեղ:
Ավելին, կատուն կարող է քնել՝ որքան ուզենա: «Եթե կատուն լավ աշխատի եւ բռնի բոլոր մկներին, ես նրան կթույլատրեմ քնել իմ անկողնում»,-ասում է նավապետը:
Նրա խոսքով՝ կատուն պետք է լավ լսողություն ու տեսողություն ունենա, կարողանա լողալ եւ լինի նպատակասլաց: