Հարավային Կորեայի ափերի մոտ իրար են բախվել ձկնորսական նավն ու տանկերը. կա առնվազն 13 զոհ
Առնվազն 13 մարզ է զոհվել Հարավային Կորեայի դրոշով ձկնորսական նավի և տանկերի բախման հետևանքով։ Այդ մասին հաղորդում է Yonhap գործակալությունը։
Դեպքը տեղի է ունեցել այսօր առավոտյան, տեղի ժամանաով ժամը 06։10-ի սահմաններում, Դեղին ծովում՝ Յոնհինդո կղզու մոտակայքում։
Գործակալության տվյալներով՝ գկնորսական նավում եղել է 20 մարդ և անձնակազմի 2 անդամ։ 2 մարդու որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են։
Դեպքի վայր են ուղարկվել 4 ուղղաթիռներ և 14 նավեր։ Այլ մանրամասներ չեն հաղորդվում։