Ռումինական ընկերությունն աշխատանքի է վերցրել կատվի. տեսանյութ
Ռումինիայի ինտերնետ-խանութներից մեկը որպես մենեջեր աշխատանքի է վերցրել շոտլանդական կատվի: «Բոս» անունով կատուն ընկերության դեմքն է դարձել:
Նա ոչ միայն նստում է գրասենյակում, այլեւ մասնակցում ֆոտո եւ վիդեո նկարահանումների, ինչպես նաեւ` «թաթի հետքը» թողնում հաճախորդներին ուղարկվող փաստաթղթերի վրա:
Կատվին ընտրել են 700 թեկնածուներից: Նա անգամ աշխատավարձ է ստանում` ամսական 225 դոլար: