Օխոտի ծովում 500 նոր կենդանատեսակ է հայտնաբերվել
Ռուս-գերմանական համատեղ արշավախմբի գիտնականները Օխոտի ծովում 500 նոր կենդանատեսակ են հայտնաբերել, այդ թվում՝ ծովախեցգետիններ, ձկներ: Մինչ օրս ծովի խորքային ջրերը մանրամասն ուսումնասիրված չէին, եւ հայտնի էր 50 տեսակ կենդանի:
Ավելի վաղ նույն արշավախումբն ուսումնասիրել է Ճապոնական ծովի բուսական աշխարհը: