37190 դիտում
10:19 07-08-2015
Երևանում փոխտնօրենը Toyota Yaris-ով բախվել է կայանված Mercedes-ին և գլխիվայր շրջվել. նրան մեքենայից դուրս են բերել փրկարարներն ու իր նախկին սաները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր` օգոստոսի 7-ին, խոշոր ավտովթար է տեղի ունցել Երևանում: Ժամը 07:00-ի սահմաններում Երևան քաղաքի Նալբանդյան 25 շենքի բնակիչ, 61-ին Աիդա Խանզադյանը Նալբանդյան փողոցի թիվ 25 շենքի մոտ իր վարած Toyota Yaris մակնիշի 77 ԼP 377 համարանիշի ավտոմեքենայով բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված Mercedes մակնիշի 29 ՍԼ 346 համարանիշի ավտոմեքենային:
Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆտոոլրագրող Գագիկ Շամշյանը, հարվածի հետևանքով Toyota Yaris-ը գլխիվայր շրջվել է:
Վարորդին ավտոմեքենայից դուրս են բերել այդ պահին նշված շենքի հարևանությամբ հրդեհի վայրում հրդեհաշիճման աշխատանքներ կատարող թիվ 8 հրշեջ-փրկարարական ջոկատի հրշեջները` շենքի հարևանությամբ բնակվող քաղաքացիների օգնությամբ:
Վարորդը տեղափոխվել է թիվ 1 համալսարանական հիվանդանոց:
Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները` Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության քննիչ Գեղամ Գալստյանի գլխավորությամբ, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան քարշակի միջոցով տեղափոխվեց Երևանի ՃՈ պահպանցող հատուկ տարածք, որից հետո հրշեջները կատարեցին ճանապարհի լվացման աշխատանքներ:
Գ. Շամշյանի տեղեկություններով` վարորդ Ա. Խանզադյանը աշխատում է Երևանի թիվ 114 դպրոցում` որպես փոխտնօրեն: Ուրախալի է, որ փրկարարների հետ նրան ավտոմեքենայից դուրս բերած քաղաքացիների մեջ էին նաև իր նախկին աշակերտները ու երբ նրան դուրս էին բերել ավտոմեքենայից, փոխտնօրենը հրաժարվում էր բժշկական օգնությունից, սակայն փրկարարներն ու իր աշակերտները կարողացան համոզել նրան և տեղափոխվեց հիվանդանոց:
Ժամանել է նաև ԻՆԳՈ Արմենիա ապահովագրական ընկերության ներկայացուցիչը:
[color=#EF2929]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 91+
91+