211652_close_icon
views-count61318 դիտում article-date 14:11 06-08-2015

Տեսանյութ` «6-րդ զգայարան» հաղորդման էքստրասենս Անի Մաջնունյանի սպանության վայրից. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը ներկայացնում է տեսանյութ` երեկ` օգոստոսի 5-ին, Երևանի իր բնակարանում սպանված «6-րդ զգայարան» հաղորդման էքստրասենս Անի Մաջնունյանի սպանության վայրից: Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից [url=https://shamshyan.com/hy/article/2015/08/05/61174/]հայտնել էր[/url] ֆոտոլրագրողը, օգոստոսի 5-ին սպանություն էր տեղի ունեցել Երևանում: Ժամը 18:30-ի սահմաններում ոստիկանության Մաշտոցի բաժին ահազանգ էր ստացվել, որ Մազմանյան 5 շենքի բնակարաններից մեկում կնոջ դի կա: Նշված շենք էին ժամանել ոստիկանության Մաշտոցի բաժնի օպերատիվ խումբը, բաժնի պետ Դավիթ Սարգսյանի գլխավորությամբ: Ժամանել էին նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Մաշտոցի քննչական բաժնի քննիչները բաժնի պետ Սահակ Գրիգորյանի գլխավորությամբ: Դեպքի վայր էր ժամանել նաև Երևանի ոստիկանության պետ գեներալ-մայոր Աշոտ Կարապետյանը: Ֆոտոլրագրողը հայտնել էր նաև, որ ոստիկաններն ու քննիչները նշված շենքի թիվ 20 բնակարանում հայտնաբերել են բնակարանի տիրուհու դին: Սպանվածը 6-րդ Զգայարան հաղորդաշարի էքստրասենս 53-ամյա Անի Մաջնունյանն էր և նրա դին հայտնաբերվել է ննջարանում բերանքսիվայր գետնին ընկած և դիակի վրա բազմաթիվ իրեր էին լցված այդ թվում հագուստներ: Տունն ամբողջովին տակնուվրա էր արված և այդ պահին ժամանել էին ոստիկանության փորձաքրեագիտական վարչության փորձաքրեագետները, ովքեր քննիչների հետ տանը տեղազննման աշխատանքներ էին կատարում: Լուսանկարներն ու տեսանյութը` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 52+
52+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր