211652_close_icon
views-count28384 դիտում article-date 15:45 06-08-2015

Կոտայքի մարզում անհայտ վարորդը ԱԺ համարանիշներով Nissan-ով բախվել է «բուդկա Մոսկվիչին». մինչ ոստիկանների և քննիչի ժամանումը` համարանիշները «թռցրել էին». կան վիրավորներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Երեկ` օգոստոսի 5-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 18:30-ի սահմաններում Արզնի-Բյուրեղավան ավտոճանապարհի կենտրոնական խաչմերուկում բախվել են Աբովյան քաղաքի բնակիչ, 52-ամյա Աղասի Ավագյանի վարած Իժ 2715 մակնիշի 17 ԼԼ 674 համարանիշի և դեռևս վարորդի ինքնությունը չպարզված` Nissan մակնիշի 056 ՕՕ 01 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով ԻԺ 2715-ի վարոդ Ա. Ավագյանն ու նրա ուղևոր, Աբովյան քաղաքի բնակիչ, 15-ամյա Գեղամ Մկրտչյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Աբովյան բժշկական կենտրոն: Վթարի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի աշխատակիցները և ոստիկանության Աբովյանի բաժնի օպերատիվ խումբը: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ մինչ Ճանապարհային ոստիկանների և քննիչների ժամանումը, անհայտ անձը կամ անձինք Nissan -ի վրայից հանել են համարանիշները: Գ. Շամշյանի տեղեկություններով` Nissan -ի համարանիշները հաշվառված են Ազգաին ժողովի հաշվեկշռում և չի բացառվում, որ այն վարած լինի կամ ԱԺ պատգամավոր, կամ պատգամավորի օգնական, կամ էլ պատգամավորի ազգական, քանի որ դեպքի վայրում հավաքվածները ասում էին նաև, որ Nissan -ի վարորդը վթարային իրավիճակ ստեղծելով`բախվել էր «բուդկա Մոսկվիչին» ու չհետաքրքրվելով վիրավորների առողջական խնդրով` «գող` սիրտը դող» ասացվածքի հերոսի նման ճողոպրել էր դեպքի վայրից: Փաստի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզաին քննչական վարչության քննիչ Սեդրակյանի կողմից նյութեր են նախապատրաստվում: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են պատգամավորական համարանիշներով Nissan -ի խորհրդավոր վարորդի ինքնությունը: Լուսանկարները` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 16+
16+

Նմանատիպ նյութեր