Որքան արժեն ԻՊ-ի պատանդները. ՄԱԿ-ի նոր բացահայտումները
«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալները տարածում են թերթոններ, որոնք ներկայացնում են պատանդ-կանանց եւ երեխաների տվյալներն եւ գները, հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի՝ հակամարտությունների հետեւանքով սեռական բռնության հարցերի ներկայացուցիչ Զեյնաբ Բանգուրը:
Նրա խոսքով՝ 1-9 տարեկան տղաներին եւ աղջիկներին վաճառում են 165, իսկ 11-16 տարեկաններին՝ 124 դոլարով:
Մինչ այդ իսլամիստների առաջնորդներն իրենք են ընտրում գերիներին, ինչից հետո՝ մյուսներին վաճառում են խմբավորման անդամներին՝ 1000 դոլարով: Մնացածին վաճառում են վերոնշյալ գումարներով: