Սիդնեjի սրճարանի պատանդները ազատ են արձակվել. կա 2 զոհ, վիրավորներ. տեսանյութ
Քիչ առաջ Սիդնեի ոստիկանական հատուկ ջոկատը գրոհել է սրճարանը, որտեղ իրանցի ահաբեկիչը 17 ժամ առաջ պատանդ էր վերցրել 40 հոգու:
Ըստ ABC լրատվականի՝ կա 2 զոհ, 5 վիրավոր, սակայն դեռ հայտնի չէ՝ նրանց թվում է գտնվում ահաբեկիչը, թե ոչ:
[url=https://shamshyan.com/hy/article/2014/12/15/37059/]Հիշեցնենք[/url], որ իրանական ծագում ունեցող Ման Հարոն Մոնիսը, ով նախկինում ևս հայտնվել էր ավստրալական ոստիկանության տեսադաշտում, պատանդի կարգավիճակում էր պահում Սիդնեյի Martin Place թաղամասում գտնվող սրճարաններից մեկի 30 հաճախորդներին և 10 աշխատակիցներին: