1414 դիտում
18:37 03-04-2015
Ֆրանսիայում իսլամիստ ահաբեկչի նախկին պատանդները դատի են տվել ԶԼՄ-ներին` իրենց կյանքը վտանգող կադրերը հրապարակելու համար
Հունվարի 9-ին Փարիզում տեղի ունեցած ահաբեկչության ժամանակ իսլամիստ ահաբեկիչ Ամեդի Կուլիբալիից սառցախցիկում թաքնված 6 անձինք դատական հայցեր են ներկայացրել ֆրանսիական մի շարք ԶԼՄ-ների դեմ, այդ թվում` BFMTV հեռուստաալիքի:
Ինչպես տեղեկացնում է «lenta.ru»-ն, իսլամիստի նախկին պատանդները դատական հայցերի հիմքում են դրել այն հանգամանքը, որ երբ ահաբեկիչ Կուլիբալին իր խմբով զավթել էլ մայրաքաղաքի սուպերմարկետներից մեկն ու պատանդ վերցրել այնտեղ գտնվող հաճախորդների մի մասին, իրական ժամանակում մի շարք ԶԼՄ-ներ և նաև վերոհիշյալ հեռուստաալիքը ցուցադրել են կադրեր, որոնցում բավական հստակ երևացել է, թե որտեղ են թաքնված մարդիկ:
Հայցվորների փաստաբան Պատրիկ Կլյուգմանը հայտարարել է, որ այդ իրավիճակում ԶԼՄ-ների աշխատանքի մեթոդը կարելի է որակել որպես հանցանք գործելու հրահրում, քանի որ եթե իսլամիստ ահաբեկիչը իմանար այն մասին, թե ինչ են հաղորդում, օրինակի համար, BFMTV հեռուստաալիքի լրագրողներն ուղիղ եթերից, Կուլիբալիից թաքնվող մարդկանց կյանքերը գուցե լուրջ վտանգի տակ հայտնվեին:
Նմանատիպ նյութեր
1414 դիտում
20:46 08-06-2015
Լեոնարդո դի Կապրիոն դատի է տվել ԶԼՄ-ներին՝ Րիհաննայի պատճառով
6793 դիտում
15:07 30-10-2020
Արցախի ՊԲ-ն ներկայացրել է գերեվարված իսլամիստ-ահաբեկչի հարցաքննությունը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
664 դիտում
10:12 19-01-2025
Զանգվածային անկարգություններ ադրբեջանական Իմիշլիում
739 դիտում
22:54 18-01-2025
Թրամփը մտադիր է կրիպտոարժույթը ազգային առաջնահերթություն սահմանել․ Bloomberg