ԻՊ-ի զինյալները տուրիստներին հրավիրում են «խալիֆաթ»
«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումն «առցանց-գիդ» է թողարկել, որը վերաբերում է խմբավորման վերահսկողության ներքո գտնվող տարածքների տեսարժան վայրերին: Հավանաբար, զինյալները մեծ հույս ունեն, որ տուրիստները կցանկանան արձակուրդն անցկացնել իրենց «խալիֆաթում»:
ԻՊ-ի ստեղծած բջջային հավելվածը պարունակում է լուսանկարներ, որոնցում խմբավորման կողմնակիցները կամ անդամները լողանում են Տիգրիս եւ Եփրատ գետերում:
Նրանք առաջարկում են նաեւ այցելել շուկաներ: