9041 դիտում
18:57 26-06-2022
Դժվա՞ր է օդանավակայանում ինքնաթիռից իջնող տուրիստներին, բոլորին մեկական ծիրան հյուրասիրել. Հարություն Մնացականյան
Ծիրանի թեմայով կրկին։ Չնայած ինչ ասում եմ կրկնություն է, բայց դե։
Ծիրանն այն եզակի մրգերից է , որն ամբողջ աշխարհում ասոցացվում է մեր երկրի հետ։
Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է գյուղատնտես Հարություն Մնացականյանը:
«Ծիրանի լատիներեն անվանումը` prunus Armeniaca է, այսինքն նույնիսկ լատիներեն է ասոցացվում Հայաստանի հետ։ Ի՞նչ կաներ որևէ նորմալ երկիր երբ ունենար մեր ծիրանի նման որակ ունեցող միրգ , որը կարող էր լինել իր այցեքարտը։ Կաներ ԲՐԵՆԴԻՆԳ , պետական մակարդակով մեեեծ, շատ մեեեծ բրենդինգ։
Երկրից արտահանվող բոլոր ծիրանների վրա պարտադիր մակնշում կաներ լեյբլի տեսքով , որպես հայկական։ Ծիրանի հասնելու ժամանակ , որը տևում է մեկ ամսից ավել, տուրիստական բոլոր խողովակներով , գովազդներով կհայտարարեին ծիրանի սեզոն։ Գիտե՞ք ծիծաղելին որն է, մեր երկրում ամեն ինչի փառատոն անում են` էլ խորովածի, էլ տոլմայի , արա նույնիսկ ԵՄ֊ի փողերով հապալասի փառատոն են արել կամ անում, որ մեր երկրում չի աճում , բայց ծիրանի տոն... իհարկե ոչ , չէ ախպեր ի՞նչ նեղություն։
Կարելի էր չէ՞ տուրիզմի կոմիտեով մի փողոցի վրա նշեին ասենք 《ծիրանի օրեր》 , որտեղ տաղավարներում կցուցադրեին, կներկայացնեին, կվաճառեին ծիրանի հետ կապված ամեն ինչ` ջեմեր, մուրաբաներ, բոված ծիրանի կորիզ, թարմ ծիրաններ, ծիրանի տարբեր սորտեր( օրինակ գիտեի՞ք որ ՀՀ֊ում կա ծիրանի ավելի քան 80 սորտ) , ի վերջո ծիրանից քաշած սպիրտային խմիչք , որով կզարմացնեինք և կգրավեինք ցանկացած տուրիստի, նույնիսկ դուդուկ։
Բայց չէ էլի , ինչու՞ անել , ինչու՞ աշխատել բա մեզ սազու՞մ է։ Հենա վրացիները մածունն իրենցով արեցին մեր պետական անփութության ու հանցավոր անգործության պատճառով , մենք մեր արտահանվող մածունի վրա գրում ենք горный ёгурт , մի քանի տարի անց էլ ուզբեկներն են իրենցով անելու , դե ակտիվ սելեկցիա են անում, բարելավում են սորտը։ Ասեմ իմանաք, մեզ մոտ ծիրանի սելեկցիան գտնվում է զրոյական մակարդակում։
Օրինակ դժվա՞ր է օդանավակայանում ինքնաթիռից իջնող տուրիստներին , բոլորին մեկական ծիրան հյուրասիրել, գիտե՞ք դա ոնց կխթանի վաճառքը։
Մրգօղիների մասին բազմիցս եմ խոսել։ Պատկերացնու՞մ եք դժվար չէ բացարձակ ծախս էլ չի պահանջում մշակել ստանդարտ , արտադրել այդ ստանդարտով մրգօղի ու հորինել անուն ու առաջմղել շուկայում։ Էս ամենը դժվար չէ , ծախս չի պահանջում։ Ընդամենը պետք է սարքել թրենդ , օրինակ մի տիկտոկերկա պսակվում է մի ինստագրամերի հետ , հրավիրում են ՀՀ բոլոր տիկտոկերներին ու ինստագրամերներին ու հարսանիքին դրված է կամ խմում են ծիրանի աբրիկոն։
Քանի որ վերջերս իշխանական շերտն էլ է սկսել զուգավորվել , մի թեթև էլ իրենց են բզում, որ սեղանին տեղական որակյալ մրգօղի դրվի։ Վերջ թրենդը գնաց...
Ժամանակ է եղել ՀՀ ներմուծվել է ավելի շատ ռուսական ու ուկրաինական օղի , քան Ադրբեջանն ու Վրաստանը միասին։
Բայց կարելի էր չէ՞, կամ հիմա էլ ուշ չէ , կարելի է հիմա էլ նման բան անել, արդյունքում կարող էինք(ենք) ունենալ Եվրոպական մեծ շուկաներ արտահանվող ծիրան , կարող էինք չունենալ բերքի ձեռքը կրակն ընկած գյուղացիներ, անոթաբար գյուղացիներից կոպեկներով ծիրան հավաքող արտահանող ու պետությունից օգնություն պահանջող ոչ բարեխիղճ թրեյդերներ ի վերջո նաև գյուղատնտեսական երկարաժամկետ ու միջնաժամկետ ռազմավարություն։
Այն ինչ ունենք ու չենք գնահատում , ի վերջո մեզնից վերցվելու է ու տրվի ուրիշներին գուցե և ավելի արժանավորներին , կամ իսկական գինը հասկացողներին»։

Նմանատիպ նյութեր
73501 դիտում
11:37 24-12-2017
Մոսկվայի «Վնուկովո» օդանավակայանում բորտուղեկցորդուհին անզգուշության պատճառով ինքնաթիռից վայր է ընկել
9015 դիտում
15:42 06-05-2019
«Շերեմետևո» օդանավակայանում այրված SSJ-100 ինքնաթիռից դուրս է բերվել 41 զոհվածի դի
Այս բաժնից
877 դիտում
20:58 25-11-2024
Արարատ Միրզոյանը շնորհավորել է Մակա Բոչորիշվիլիին Վրաստանի ԱԳ նախարար նշանակվելու կապակցությամբ
667 դիտում
20:31 25-11-2024
Այս տարի մեր քաղաքացիները Սևանա լճից կամովին են դուրս բերում իրենց որսագործիքները. նախարար
925 դիտում
20:18 25-11-2024
Սիսիանի տարածաշրջանում խիտ մառախուղ է