Մալայզիայում դատել են սուրբ լեռան վրա մերկացած տուրիստներին
Մալայզիայում 4 օտարերկրացի տուրիստներ դատապարտվել են 3 օրվա ազատազրկման՝ Կինաբալու լեռան վրա մերկանալու համար: Նշենք, որ տեղացիներն այն սուրբ լեռ են համարում:
Բացի այդ, զբոսաշրջիկները կվճարեն 1,3 հազար դոլարի տուգանք: Տեղի իշխանությունների խոսքով՝ հունիսի 8-ին 16 մարդու կյանք խլած երկրաշարժի պատճառը հենց տուրիստների արարքն է, քանի որ պղծելով լեռը՝ նրանք զայրացրել են Կինաբալուի ոգուն, որն էլ երկրաշարժ է առաջացրել: