ԻՊ-ն սպառնացել է Մերկելին
«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալները տեսանյութ են հրապարակել, որում սպառնում են Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին:
Զինյալներից մեկն ասում է, որ ԻՊ-ին վրեժ կլուծի Մերկելից, քանի որ Բեռլինը մասնակցություն ունի հակաիսլամիստական կոալիցիայի աշխատանքներին: Ահաբեկիչների խոսքով՝ Մերկելը պատասխան կտա նաեւ «Աֆղանստանում թափված մահմեդականների արյան համար»:
Նշենք, որ Գերմանիայի հետախուզության տվյալներով՝ սիրիական հակամարտության ընթացքում ջիհադականներին միացել է այդ երկրի 600 քաղաքացի: