Ուկրաինացի օդաչու Նադեժդա Սավչենկոյի մայրը նամակ է գրել Անգելա Մերկելին
Ռուսաստանում իրավապահների կողմից ձերբակալված ուկրաինացի օդաչու Նադեժդա Սավչենկոյի մայրը՝ Մարիա Սավչենկոն, նամակով դիմել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին, որում խնդրում է միջամտել իր դստերն ազատ արձակելու հարցով:
Նամակն այսօր հրապարակել է գերմանական Bild պարբերականը: Նրանում, մասնավորապես, ասված է. «Հարգելի Տիկին Մերկել, խնդրում եմ, օգնեք փրկել աղջկաս: Ես ուղղակիորեն դիմում եմ ձեզ և մեծ հույս ունեմ, որ դուք ինչ-որ կերպ կօգնեք մեզ դուրս գալ այ իրավիճակից»:
Սավչենկոյի պնդմամբ՝ իր դուստրն ալիբի ունի և նա չի կարող լինել լրագրողների մահվան մեղավորը: