Պորոշենկոն Մերկելին անվանել է «Ուկրաինայի փաստաբան»
Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ այսօր ունեցած հանդիպումից հետո Մերկելին անվանել է «լավ ընկեր» և «Ուկրաինայի ուժեղ փաստաբան»:
Պորոշենկոն հայտարարել է, որ վերջին երկու ամիսների ընթացքում նա շփվել է Գերմանիայի կանցլերի հետ 20 անգամից ոչ պակաս, ինչը շատ է օգնել Ուկրաինային պաշտպանելու իր շահերը: Նա նաև խորհրդանշային է համարել այն, որ Մերկելը եկել է Ուկրաինա երկրի պետական դրոշի օրը և անկախության օրվա նախօրեին:
Նախագահի խոսքով` այժմ Ուկրաինան միացյալ է, ինչպես երբեք և անցնում է իր պատմության մեջ մի «շատ ողբերգական թեստ»:
Մերկելը իր կողմից ընդգծել է, որ մտադիր է Կիևում քննարկել Ուկրաինային Գերմանիայի օգնության հարցերը իր համար դժվար օրերում և այն «խաղաղության ճանապարհը, որն իրենք պետք է անցնեն»: