44792 դիտում
17:05 05-08-2015
Արտակարգ ու լարված իրավիճակ Գեղանիստ գյուղում. մեծ թվով ընտանիքներ 1 օրում էլեկտրաէներգիայի տատանման պատճառով զրկվել են իրենց տարիների կուտակած վաստակից. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Արարատի մարզի Գեղանիստ գյուղում մոտ 30 ընտանիք տուժել է հոսանքի ուժեղ միացման պատճառով։ Նրանց տեխնիկաները շարքից դուրս են եկել։
Այս մասին [color=#EF2929]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակցի հետ զրույցում ասացին Արարատի մարզի Գեղանիստ գյուղի տուժած բնակիչները։ Նրանք պատմեցին, որ հուլիսի 17-ին առավոտյան ժամը 08:00-ի սահմաններում հոսանքը ուժեղացել է և ինչի պատճառով էլ վառվել են թվով մոտ 30 տների կենցաղային տեխնիկան համակարգիչները, հեռուստացույցները, սառնարանները, ջեռուցման համակարգերը, դոմոֆոնները, ջակուզին և այլ տեխնիկաներ:
Բնակիչները դիմել են Մասիսի էլեկտրացանցի մասնաճյուղ որտեղ պատասխանել են, որ մի քանի օրվա ընթացքում կամ կփոխհատուցեն կամ էլ կվերանորոգեն տեխնիկան,սակայն մինչև հիմա ոչ մի բան չեն արել: Բնակիչները ստիպված դիմումներ են ներկայացրել Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով և սպասում են պատասխանի:
Վնասի չափը շատ մեծ է, և այժմ չգիտեն ինչ անեն: «Դա մեր տարիների վաստակն է, մեր ունեցվածքը, արդար քրտինքով ենք ստեղծել։ Բա նման բան են անում։ Մենք խնդրում ենք, որ պատկան մարմինները ստիպեն մեղավոր կառույցներին, որ փոխհատուցեն մեզ պատճառված վնասի դիմաց»,- ավելացրեցին տուժող բնակիչները:
[color=#EF2929]SHAMSHYAN.com[/color]-ը պատրաստ է ներկայացնել հակառակ կողմի տեսակետը նշված խնդրի շուրջ:
Լուսանկարները և տեսանյութը՝ Լևոն Ամիրզյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 30+
30+