84019 դիտում
14:30 23-06-2018
Արտակարգ իրավիճակ Արագածոտնի մարզում. էլեկտրաէներգիայի տատանման պատճառով Ոսկեվազ գյուղի 100-ից ավելի տան բնակիչներ հսկայական վնասներ են կրել. Գյուղացիների հույսը կառավարությունն է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ , ՏԵՍԱՆՅՈՒԹ
Երեկ՝ հունիսի 22-ի երեկոյան, արտակարգ իրավիճակ է ստեղծվել Արագածոտնի մարզում: Ոսկեվազ գյուղի Արարատյան փողոցում 100-ից ավելի տան բնակիչներ հավաքվել էին գյուղի ծայրամասում գտնվող «էլեկտրապադստանցիայի» մոտ և ուզում էին հասկանալ, թե ինչու է միշտ մի թեթև քամու պատճառով գյուղի մեծ մասի տներում էլեկտրաէներգիայի լարերի կարճ միացման պատճառով բնակիչները վնասներ կրում:
Գյուղացիները ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում ասում էին. «Հայաստանի էլեկտրացանցեր» ընկերության Արագածոտնի մարզի պաշտոնյաները թողես միայն ամպագոռգոռ հայտարարություններով լվացեն մեր ուղեղները: Ամեն մի փոքր քամու ժամանակ փաստի առաջ ենք կանգնում: 100-ից ավելի տների էլեկտրատեխնիկաները՝ սառնարանները, համակարգիչները բաքսիները ամբողջովին շարքից դուրս են եկել: Երեկ կայծակ չի եղել, սակայն ուժեղ քամին «էլեկտրապադստանցիայի» լարերը խառնել է իրար, ինչի պատճառով էլ սաղս տուժել ենք:
Մենակ մեր վերքին դարման ա եղել Ոսկեվազի գյուղապետ Հայկ Հովհաննիսյանը, ում հորդորով չենք դիմում ծայրահեղ միջոցի ու նաև չենք ստիպում կառավարությանը , որ հենց էսօր գան ու մեր հարցերը լուծեն, սակայն Տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանին խնդրում ենք, որպեսզի իր հսկողության տակ վերցնի մեր խնդիրը ու պարտավորեցնեն պատկան մարմիններին, որ վերջապես մտածեն մեր մասին ու ոչ միան կատարեն կրած վնասների փոխհատուցում, այլև սովետի տարիներից իրենց դարն ապրած էլեկտրասյուները փոխեն, սյուներ, որոնց մի մասը ամբողջովին փտել է, մի մասը՝ թեքվել ու որպես լուրջ վտանգ կախվել է գյուղացիների տների վրա:
Եթե կարճ ժամանակահատվածում խնդիրը չլուծվի, ապա չենք պատկերացնում, թե ինչ հետևանք կունենա շրջվելու պատճառով»:
Ֆոտոլրագրողի հետ զրույցում գյուղապետ Հ. Հովհաննիսյանը հայտնեց, որ ինքն արդեն խոսել է էլեկտրացանցի պատասխանատուների հետ, ովքեր խոստացել են , որ գրեթե բոլոր գյուղացիները կրած վնասի համար փոխհատուցում են ստանալու, բայց գյուղացիները նախկինում նմանատիպ դառը փորձերն ունենալով, ասում էին. «Էլեկտրացանցին չենք հավատում:
Հերթական անգամ մեր ականջներին լափշա են կախելու: Մեր հույսը Տարածքային կառավարման և զարգացման նախարարությունն է: Անգամ չենք հավատում Արագածոտնի մարզպետարանին, քանի որ 3 ժամից ավել է ահազանգել ենք մարզպետարան, սակայն նրանք դարձել են Նոյի ագռավ»:
Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ գյուղացիները նաև խնդրում էին ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանին, ՀՀ ճանապարհային ոստիկանության պետ Եգոր Կարապետյանին, որպեսզի գյուղի գլխավոր ճանապարհին մի քանի արհեստական անհարթություններ դնեն, որպեսզի որոշ վայ վարորդներ, ովքեր սիրում են լիխաչություն անել ու իրենց դնում են Շումախերի տեղ, մեծ արագությամբ չվարեն մեքենաները, քանի որ նշված ճանապարհին բազմաթիվ ավտովթարներ ու վրաերթեր են տեղի ունեցել այդ թվում՝ ողբերգական:
Գյուղացիները կրկին անգամ հույսվ ու հավատով դիմում են Տարածքային կառավարման նախարարությանը, հավատալով, որ իրենց բարձրացված խնդիրներին օպերատիվ լուծում կտրվի:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 59+
59+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
16723 դիտում
10:50 21-12-2024
Երևանում գործադուլ արած և աշխատանքից ազատված վարորդներից 11-ն աշխատանքի է վերադարձել. ՏԵՍԱՆՅՈՒԹ