1827 դիտում
15:31 04-08-2015
Արցախի փոխվարչապետը շնորհավորել է կադաստրի աշխատակիցների մասնագիտական տոնը
Արցախի Հանրապետության փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանն այսօր հանդիպել է կառավարության աշխատակազմի անշարժ գույքի կադաստրի վարչության աշխատակիցներին և շնորհավորել նրանց մասնագիտական տոնի` գեոդեզիստի և հողաշինարարի օրվա կապակցությամբ:
Արթուր Աղաբեկյանը կարևորել է գեոդեզիստների և հողաշինարարների աշխատանքը` Արցախում տարածքային կառավարման և տնտեսության արդյունավետության բարձրացման գործում և նշել, որ այն համապատասխան օղակներում արժանանում է ճիշտ գնահատականի: Փոխվարչապետը ողջունել է համակարգում իրականացվող բարեփոխումները և այն ծրագրերը, որոնք միտված են հատկապես շրջաններում գույքի գրանցմանն ու հողերի նշանակության որոշմանը: Ա. Աղաբեկյանը համոզմունք է հայտնել, որ վարչության աշխատակիցները նոր եռանդով շարունակելու են կատարել իրենց առջև դրված պարտականություններն արդեն կառավարության աշխատակազմի ներքո և նոր հաջողություններ են գրանցելու ոլորտում:
Շնորհակալություն հայտնելով ոլորտի աշխատակիցների գործունեությունը բարձր գնահատելու համար` կառավարության աշխատակազմի անշարժ գույքի կադաստրի վարչության պետ Մաքսիմ Ալեքսանյանը վստահեցրել է, որ բնագավառում սկսված և նշանակալի արդյունք ապահովող բարեփոխումները շարունակական են լինելու ժամանակակից կադաստրի համակարգ ստեղծելու ճանապարհին: Հանդիպման ավարտին գեոդեզիայի և հողաշինարարի օրվա առթիվ համակարգի մի խումբ աշխատակիցներ պարգևատրվել են նվերներով:
ԼՂՀ կառավարության աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին
Նմանատիպ նյութեր
1766 դիտում
11:44 29-04-2014
Վարչապետ Հովիկ Աբրահամյանը շնորհավորել է պարարվեստի գործիչների մասնագիտական տոնը
4258 դիտում
16:17 29-04-2020
Արայիկ Հարությունյանը շնորհավորել է պարարվեստի ներկայացուցիչների մասնագիտական տոնը
1546 դիտում
14:59 27-03-2021
Թատրոնի ապագան հուսալի ձեռքերում է. ՀԹԳՄ նախագահը շնորհավորել է գործընկերների մասնագիտական տոնը
Այս բաժնից
1033 դիտում
23:19 27-01-2025
Էրդողանը հանդիպել է Ստամբուլի հայ կաթոլիկ համայնքի հոգևոր առաջնորդի հետ
871 դիտում
21:35 27-01-2025
Ռուսաստանի և Բրազիլիայի նախագահները քննարկել են երկկողմ ռազմավարական գործընկերությանն առնչվող հարցեր