4210 դիտում
16:17 29-04-2020
Արայիկ Հարությունյանը շնորհավորել է պարարվեստի ներկայացուցիչների մասնագիտական տոնը
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը շնորհավորել է պարարվեստի ներկայացուցիչներին Պարի միջազգային օրվա առթիվ:
Նախարարը նշել է, որ այս տոնը միավորում է մարդկանց, կամրջում է աշխարհի տարբեր ծայրերում ապրող մշակույթները, թույլ է տալիս խոսել նույն՝ պարի լեզվով:
Հարությունյանի շնորհավորական ուղերձում ասվում է. «Գրեթե չորս տասնամյակ է, ինչ համաշխարհային մշակութասեր հանրությունը տոնում է Պարի միջազգային օրը:
Պարը գեղեցկություն է, որը բնորոշում է ոչ միայն մարդուն, այլև ամբողջ ժողովրդին՝ խորհրդանշելով նրա դարավոր պատմությունը: Ասում են, որ ամեն ժողովուրդ իր պարով բնութագրում է իրեն:
Պարը եղել և մնում է հայ ժողովրդի աշխարհայացքի և գեղագիտական մտածողության ամենավառ արտահայտչամիջոցներից մեկը և արտացոլում է պատմության հոլովույթներում ձևավորված մշակութային առանձնահատկությունները, հայոց ոգու ու շարժարվեստի միաձուլումը, աշխարհի ու կյանքի հանդեպ ունեցած մարդու վերաբերմունքը:
Մարտական Քոչարի, Քերծի, Յարխուշտա… շղթան շարունակող բազմաթիվ պարեր հայ ժողովրդի ռազմական պատմության գեղարվեստական վկաներն են, որոնք արտացոլում են ժողովրդի խմբային միասնականության խորհուրդը: Դրա վկայությունն է նաև ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում գրանցված և ազգային ու համաշխարհային մշակույթի գանձարանին պատկանող «Քոչարի ավանդական խմբապարը»:
Հարությունյանը շնորհակալություն է հայտնել պարարվեստի մեծարգո գործիչներին նվիրյալ աշխատանքի՝ հայ պարարվեստը պահպանելու, զարգացնելու, սերունդներին փոխանցելու տարիների տքնաջան գործունեության համար: «Պարի միջոցով դուք կենդանացնում եք դարերի խորհուրդը, որը փոխանցում եք դարձյալ դարերին ու սերունդներին։
Եվս մեկ անգամ շնորհավորում եմ ձեզ, մաղթում հաջողություն, պարարվեստը գնահատող լեփ-լեցուն դահլիճներ և արժանի գնահատանք»,-եզրափակել է ՀՀ ԿԳՄՍ նախարարը:
Թատրոնի միջազգային ինստիտուտի և Պարի միջազգային կոմիտեի նախաձեռնությամբ 1982 թվականից ապրիլի 29-ը նշվում է որպես Պարի միջազգային օր՝ ի պատիվ ժամանակակից բալետի հիմնադիր, ֆրանսիացի պարուսույց Ժան Ժորժ Նովերի ծննդյան օրվա:
1995 թվականից Պարի միջազգային օրը նշվում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի բարձր հովանու ներքո:
Նմանատիպ նյութեր
1706 դիտում
11:44 29-04-2014
Վարչապետ Հովիկ Աբրահամյանը շնորհավորել է պարարվեստի գործիչների մասնագիտական տոնը
1126 դիտում
15:00 26-03-2015
Երևանի պարարվեստի քոլեջի պատվիրակությունը կմասնակցի ԱՊՀ մասնակից-երկրների պարարվեստի քոլեջների «Անտրե» փառատոնին
Այս բաժնից
514 դիտում
14:18 28-11-2024
OVIO-ն ազդարարեց վերաբրենդավորման ավարտը և ամփոփեց գործընթացի արդյունքերը