Խոսեպ Գվարդիոլա. Առայժմ Դորտմունդի «Բորուսիան» մեզանից լավ է խաղում
Մյունխենի «Բավարիայի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան հայտարարել է, որ Դորտմունդի «Բորուսիան» ներկա պահին ավելի լավ է խաղում իր թիմից:
«Առայժմ միայն մեկ թիմ է մեզանից լավ խաղում: «Բորուսիան»՝ հանձինս Տուխելի, գերազնց մարզիչ ունի: Ինձ դուր է գալիս նրանց խաղը», ասել է Գվարդիոլան:
Հիշեցնենք, որ Յուրգեն Կլոպին փոխարինած Տոմաս Տուխելի ղեկավարությամբ դորտմունդցիները Բունդեսլիգայի մեկնարկային երեք խաղերում երեք հաղթանակ են տարել, ինչպես և «Բավարիան»:
Նշենք, որ Բունդեսլիգայի 4-րդ տուրի «Հանովեր»-«Բորուսիա» հանդիպումը կկայանա այսօր՝ Երևանի ժամանակով 17:30-ին: