211652_close_icon
views-count20512 դիտում article-date 11:00 04-08-2015

Ով և ովքեր են Երևանում փորձում անապատացնել բնակչի կողմից ստեղծված գեղեցիկ ծառերի պուրակը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Արդեն տևական ժամանակ է` ինչ- որ անձինք Երևան քաղաքի Նոր Նորք վարչական շչրջանի 7-րդ մասիվի ճանապարհի վրա գտնվող ծառերի հսկայական կանաչ տարածքը փորձում են վերածել անապատի: Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում քաղաքացիներն ասում էին. «Չգիտես որ ծալապակասի թմրած ուղեղով է անցել, որ նախ` շինարարական աղբով ու հողով վերացնեն այդ հատվածով անցնող, ԽՍՀՄ տարիներից գործող հեղեղատարը , իսկ հետո էլ մարդկանց քրտինքով տնկված, երկար տարիների ընթացքում կյանքի գնով աճեցրած մարդաբոյ ծառերը վերացնեն»: Երևանի քաղաքապետ Տարոն Մագարյանը խիստ հանձնարարական էր տվել վարչական շրջանների ղեկավարներին, որպեսզի կյանքի գնով պահեն ու պահպանեն մայրաքաղաքի ամեն մի կանաչ հատված և հենց դրա շնորհիվ է, որ Երևանում ավելացել են զբոսայգիների, հանգստի վայրերի, խաղահրապարակների թիվը: Այդ ամենին զուգահեռ` ոչնչացվում է մի ամբողջ կանաչ հատված: Բնակիչները վստահ են, որ քաղաքապետ Տ. Մարգարյանն ու Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Արմեն Ուլիխանյանը կկասեցնեն կանաչ ծաեռերի սպանդը և կձեռնարկեն անհրաժեշտ խիստ միջոցառումներ ու մեղավորները օրենքի ողջ խստությամբ կպատժվեն: Լուսանկարները և տեսանյութը` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 30+
30+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր