42183 դիտում
09:49 04-08-2015
Ողբերգական ավտովթար Կոտայքի մարզում. ճանապարհային ոստիկանը Opel-ով բախվել է Tatra-ին . կա 1 զոհ, 1 վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Երեկ` օգոստոսի 3-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 23:20-ի սահմաններում Հրազդան քաղաքի բնակիչ, 26-ամյա Հակոբ Մարգարյանը իր վարած Opel Astra մակնիշի 34 QT 759 համարանիշի ավտոմեքենայով Հրազդան-Հանքավան-Կաքավաձոր ավտոճանապարհի խաչմերուկի հատվածում դեպի Հրազդան ընթանալիս` բախվել է Կոտայքի մարզի Մեղրաձոր գյուղի բնակիչ, 28-ամյա Արմեն Հովհաննիսյանի վարած Tatra 815 մակնիշի 255 ԼP 61 համարանիշի ավտոմեքենայի հետնամասին:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևաքնով Opel-ի վարորդ Հ. Մարգարյանն ու նրա ուղևոր, Հրազդան քաղաքի Վանատուր թաղամասի բնակիչ, 25-ամյա Անդրանիկ Պետրոսյանը մարմնական վնասցվածքներով տեղափոխվել են Հրազդանի բժշկական կենտրոն: Ճանապարհին Ա. Պետրոսյանը մահացել է:
Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 2-րդ դասակի աշխատակիցները` վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի, հրամանատարի տեղակալ Երվանդ Ալեքսանյանի և դասակի հրամանատար Կարեն Ներսիսյանի գլխավորությամբ:
Ժամանել են նաև ոստիկանության Հրազդանի բաժնի օպերատիվ խումբը` քրեական հետախուզության բաժանմունքի պետի տեղակալ Առաքելյանի գլխավորությամբ:
Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչություն, որտեղից դեպքի վայր են ժամանել քննիչները` վարչության պետ Մհեր Վարդանյանի գլխավորոությամբ:
Տեղում քննչական աշխատանքները ղեկավարել է վարչության ավագ քննիչ Արկադի Ղումաշյանը, ում կողմից փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ` ՀՀ քր. օր.-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով:
Ֆոտլրագրողի տեղեկություններով` Opel-ի վարորդ Հ. Մարգարյանը աշխատում է ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 6-րդ դասակում` որպես տեսուչ, իսկ Tatra-ի վարորդը աշխատում է Մեղրաձոր-Գոլդ ՍՊԸ-ում:
Գ. Շամշյանի տեղեկություններով` հնարավոր է` նախապատրաստված նյութերը փոխանցվեն Հայաստանի հատուկ քննչական կոմիտե:
[color=#CC0000]
Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 23+
23+