«Իսլամական պետություն» ահաբեկչկանա խմբավորումն իր մահապարտներին զինում է քիմիական ռումբերով, հաղորդում է France Press-ը:
Գործակալության տվյալներով՝ նման մահապարտ ահաբեկիչների թիվն արդեն մի քանի տասնյակի է հասնում, ովքեր պատրաստվում են աշխարհի տարբեր մասերում ահաբեկչություններ իրականացնել:
Գեներալ Աքրամ Մուհամմեդ Աբդուլրահմանի խոսքով՝ մահապարտների մեծ մասը դեռահասներ են, ովքեր պատրաստվածություն են անցնում:
Հիշեցնենք, որ այս տարվա ապրիլի 7-ին 23 մարդ զոհվեց և հարյուրից ավելին վիրավորվեց Սիրիայի Հալեպ քաղաքում ԻՊ-ի զինյալների կողմից քիմիական զենք կիրառելու հետևանքով: