211652_close_icon
views-count65733 դիտում article-date 20:52 03-08-2015

Արարատի մարզում 06-ը մխրճվել է «ցեմենտավոզի» տակ. կան վիրավորներ. գյուղացիները սպառնում էին փակել միջպետական ճանապարհը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ օգոստոսի 3-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 18:40-ի սահմաններում Երևան-Մեղրի ավտոճանապարհի Մարմարաշեն գյուղի վարչական տարածքում բախվել են ВАЗ 2106 մակնիշի 34 PM 949 համարանիշի և Կամազ մակնիշի 34 DO 652 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով 2 մեքենաները դուրս են եկել երթևեկելի գոտուց, իսկ 06-ն էլ մխրճվել է Կամազի տակ: Վիրավորներին 06-ի միջից դուրս են բերել Մասիսի հրշեջ փրկարարները օգտագործելով հատուկ տեխնիկա: Վթարի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի աշխատակիցները վաշտի հրամանատարի տեղակալ Յուրա Հովհաննիսյանի և դասակի հրամանատար Սանասար Հարությունյանի գլխավորությամբ: Ժամանել են նաև ոստիկանության Մասիսի բաժնի օպերատիվ խումբը: Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Մասիսի քննչական բաժին, որտեղից դեպքի վայր են ժամանել քննչական խումբը, քննչական բաժնի պետի գլխավորությամբ: Գ. Շամշյանը հայտնում է, որ հավաքված գյուղացիները ամենավերջին խոսքերով էին հիշում Կապի և Տրանսպորտի նախարարությանը և արդարացիորեն բարձրաձայնում էին, որ հենց նրանց պատճառով է, որ այդ ճանապարհը դարձել է «մարդակեր» ճանապարհ: Նրանք այնքան էին զայրացել, որ պատրաստվում էին ի նշան բողոքի փակեին միջպետական ճանապարհը: Վթարի վայր ժամանած Արարատի մարզպետ Ռուբիկ Աբրահամյանի միջամտության արդյունքում գյուղացիները ժամանակավորապես հրաժարվեցին ճանապարհը փակելու գաղափարից, հույս ունենալով, որ մարզպետը իրավիճակի մասին տեղեկությունը կփոխանցի Կապի և Տրանսպորտի նախարար Գագիկ Բեգլարյանին: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների և վիրավորների ինքնությունը: [color=#EF2929]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 53+
53+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր