Հայաստանի առաջնության մեկնարկային տուրում՝ «Շիրակի» և «Գանձասարի» միջև, ուշագրավ միջադեպ է գրանցվել:
Հյուրերի խաղացող Տիգրան Բարսեղյանը՝ ազնիվ խաղի սկզբունքների համաձայն, գնդակը եզրից ստանալուց հետո այն վերադարձրել է շիրակցիներին: Սակայն նա գնդակին այնպես է հարվածել, որ «Շիրակի» դարպասապահի գլխավերևով հայտնվել է դարպասում:
Գոլը վեճեր է առաջացրել, որը լուծվել է նույն ֆեյր-փլեյի շրջանակներում: «Գանձասարի» դարպասապահ Արսեն Պետրոսյանը անկյունայինի խաղարկումից հետո սեփական դարպասին գոլ է խփել:
Իսկ հանդիպումն ավարտվել է «Շիրակի» հաղթանակով՝ 82-րդ րոպեին հարձակվող Բուգուհինի գոլի շնորհիվ` 2:1