211652_close_icon
views-count2107 դիտում article-date 09:19 06-03-2014

ՕԵԿ քաղխորհրդի անդամների և Սերժ Սարգսյանի հանդիպման ընթացքում ուշագրավ միջադեպ է գրանցվել․ Ժողովուրդ

«Ժողովուրդ» թերթը գրում է․ ««Ժողովուրդ»-ի լավատեղյակ աղբյուրների փոխանցմամբ՝ նախօրեին ՕԵԿ քաղխորհրդի անդամների և Սերժ Սարգսյանի՝ «Օջախ» ռեստորանում կայացած հանդիպման ընթացքում ուշագրավ միջադեպ է գրանցվել։ Առատ սեղանի շուրջ կայացած ջերմ զրույցը մի պահ նմանվել է «բողոքի գրքի»։ Երբ Սերժ Սարգսյանը Աժ պատգամավորներին խնդրել է գնահատական տալ ՕԵԿ նախարարների կատարած աշխատանքներին, պատգամավորները միաբերան փնովել են նախարարներին՝ դժգոհելով թե իրենց հետ լավ չեն աշխատում։ Սա, թերևս, զարմանալի չէ, քանի որ Ա. Բաղդասարյանի և ՕԵԿ-ական նախարարների փոխհարաբերությունները վերջին ժամանակներս լարվել են, ու Բաղդասարյանը նպատակ ունի «ազատվել» նրանցից։ Եվ ահա այդ «բեմադրությամբ» ՕԵԿ առաջնորդը Սերժ Սարգսյանի մոտ նախարարներին փոխելու հող է պատրաստել։ ՕԵԿ նախարարները և պատգամավորները, բնականաբար, հերքեցին այս տեղեկությունը։ ՕԵԿ փոխնախարար, ԱԻ նախարար Արմեն Երիցյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց. «Իսկ ով է ասում, որ նման բան է եղել, եղել է սովորական հանդիպում նախագահի ու մեր կուսակցության քաղխորհրդի հետ, ուրիշ ոչ մի բան չի եղել»»։ Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր