ԱՄՆ-ում 2 եկեղեցիներում պայթյուններ են որոտացել
ԱՄՆ Նյու-Մեքսիկո նահանգի երկու եկեղեցիներում գործի են դրվել ինքնաշեն պայթուցիկներ: Լաս-Կրուսես քաղաքում կես ժամվա տարբերությամբ պայթյուններ են որոտացել, մեկը՝ բապտիստական, մյուսը՝ կաթոլիկ եկեղեցում:
Բարեբախտաբար, զոհեր եւ տուժածներ չկան:
Պայթյունների պատասխանատվությունը դեռեւս որեւէ մեկը չի ստանձնել: