Կահիրեում պայթյուններ են որոտացել․ կան տուժածներ
Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեի համալսարանի մոտ գտնվող ոստիկանական բաժանմունքի մոտակայքում 2 ռումբ է պայթեցվել, որի հետևանքով 1 զոհ է գրանցվել։ Այս մասին հայտնում է Agence France-Presse֊ը ՝ հղում անելով առողջապահության նախարարության ներկայացուցչին։
Ըստ Reuters գործակալության հաղորդման, պայթյունների արդյունքում ոստիկանության բրիգադի գեներալ է զոհվել։ Եվս 4 ոստիկան վիրավոր է։
Եգիպտական հեռուստատեսության տվյալներով պայթուցիկ սարքերն ինքնաշեն էին։